«Որպեսզի ամոթապարտ չմնամ…». տեղի է ունեցել ականավոր գիտնական Երվանդ Տեր-Մինասյանի «Հուշեր իմ կյանքից» գրքի շնորհանդեսը


Նոյեմբերի 19-ին՝ նշանավոր բանասեր, պատմաբան, աստվածաբան Երվանդ Տեր-Մինասյանի ծննդյան օրը, Մատենադարանում տեղի է ունեցել գիտնականի հուշերի լրամշակված հրատարակության շնորհանդեսը։ Այս մասին հայտնել է Մատենադարանը:


 


 


Ելույթներով հանդես են եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, տնօրենի խորհրդական և գրքի խմբագիր Գուրգեն Գասպարյանը, ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Մատենադարանի ավագ գիտաշխատող, Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան Սոֆիայի համալսարանի պրոֆեսոր Իգոր Դորֆման-Լազարևը, արխիվի և արխիվագիտության բաժնի վարիչ Արմեն Մալխասյանը։


 


 


Միջոցառումն ամփոփվել է Երվանդ Տեր-Մինասյանի թոռան՝ Անուշ Տեր-Մինասյանի նվիրատվությամբ․ գիտնականի անձնական արխիվային հավաքածուն համալրվել է նոր արժեքավոր փաստաթղթերով։


 


 

Դիտումների քանակ2

Leave a Comment