«Կանայք՝ օրենսդիրում» նախագծի շրջանակներում Iravaban.net-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և Աշխատանքի ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանի հետ։
Զրույցում պատգամավորը խոսել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու, ինչպես նաև իր նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների մասին։ Բաթոյանը անդրադարձել է կին քաղաքական գործիչ լինելու փորձին, ճանապարհին հանդիպած խոչընդոտներին, ինչպես նաև մի շարք կարևոր սոցիալական թեմաների՝ ներառյալ նպաստների տրամադրման մեխանիզմները, աղքատության նվազեցման ուղղությամբ քայլերը և զբաղվածության ոլորտում իրականացվող ու պահանջվող բարեփոխումները։
Մանրամասները՝ տեսանյութում։