ԱՄՆ բարձրաստիճան սպաները՝ Դեն Դրիսկոլը և Ռենդի Ջորջը, անակնկալ կերպով այցելել են Կիև՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցը։ Վոլոդիմիր Զելենսկին էլ մեկնել է Թուրքիա՝ ներկայացնելու իր ծրագրերը Թուրքիայի նախագահին և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին։
Ռուսաստանն այս հանդիպումներին չի մասնակցում։ Հանդիպմանը զուգահեռ՝ ԶԼՄ-ները գաղտնազերծել են, որ քննարկվում է պատերազմը դադարեցնելու նոր նախագիծ՝ կազմված 28 կետից։