Մադրիդի «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն պատասխանել է, թե իր թիմակիցներից ով է իրեն ամենաշատը զարմացրել։
18-ամյա արգենտինացին, որը «սերուցքայինների» շարքերը համալրել է այս տարվա օգոստոսին, առանձնացրել է կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին և հարձակվող Կիլիան Մբապեին։
«Թիմում ինձ ամենաշատը զարմացրին Ջուդն ու Կիլիանը։ Բելինգհեմը անհավանական է․ նա ունի հիանալի տեխնիկա և մեծ ազդեցություն խաղի վրա։ Մբապեն բնատուր գոլ խփող է և թիմի լավագույն խաղացողը», – Մաստանտուոնոյի խոսքերն է մեջբերում El Larguero-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա արգենտինացին մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։