Եվրո-2027-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի Մ21 հավաքականը սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվել է Շվեդիայի հասակակիցների թիմին։
Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը պարտվել է բոլոր խաղերում, միավոր չի վաստակել ու E խմբում վերջին` 6-րդ տեղում է, Շվեդիայի հավաքականը 9 միավորով չորրորդն է։
Հայաստանի երիտասարդական հավաքականն ընտրական մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի 2026թ. մարտի 27-ին։ Մրցակցի հարկի տակ մեր տղաները կմրցեն Լեհաստանի Մ21 հավաքականի հետ։