Հուկերը ծաղրել է Ծառուկյանին ու պատասխան ստացել

UFC-ի թեթև քաշային կարգի վեցերորդ համարը, նորզելանդացի Դեն Հուկերը, Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք UFC Fight Night 265 մրցաշարից առաջ ծաղրել է նույն քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանին։ Նա թիրախավորել է հայ մարտիկի ընտանեկան կարողությունները։

«Ակնհայտ է, որ Արման Ծառուկյանը և ես տարբեր աշխարհներից ենք։ Նա, հավանաբար, իր հետույքը սրբում է 100 դոլարանոց թղթադրամներով», – ESPN MMA-ին ասել է Հուկերը։

«Երբ Հուկերը շահարկում է իմ ընտանիքի հաջողությունը, դա ինձ չի անհանգստացնում։ Նա նախանձում է, որովհետև ես ամեն ինչ ունեմ, իսկ նա՝ ոչինչ», – պատասխանել է Ծառուկյանը։

Ծառուկյանի և Հուկերի մենամարտը կլինի UFC Fight Night 265-ի գլխավոր իրադարձությունը։ Մրցաշարը կկայանա նոյեմբերի 22-ին։

Leave a Comment