Նոր տեղեկություններ են հայտնի դարձել Միլիտաոյի վնասվածքի վերաբերյալ — Armsport.am

Տեղեկություններ են հայտնի դարձել Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոյի վնասվածքի մասին, որը նա ստացել է Բրազիլիայի հավաքականի կազմում Թունիսի դեմ կայացած ընկերական խաղի ժամանակ (1-1)։

«Սերուցքայինների» խաղացողը որոշ անհարմարություններ է զգացել հանդիպման արդեն 2-րդ րոպեին, սակայն 60-րդ րոպեին այլևս չի կարողացել շարունակել հանդիպումը։

Ըստ Cope-ի՝ 27-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտը լքել է ազդրային մկանի վնասվածքի պատճառով։ Կենտրոնական պաշտպանը, կարծես, խուսափել է լուրջ վնասվածքից։

Այսօր՝ նոյեմբերի 19-ին Մադրիդ վերադարձից հետո, բրազիլացին բուժզննում կանցնի, որից հետո պարզ կդառնա վերականգնման ճշգրիտ ժամակետները։ «Ռեալը» Լա լիգայի հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 23-ին՝ «Էլչեի» դեմ։

Leave a Comment