Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդիպել է Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի։
Հայոց Հայրապետն իր օրհնությունն է բերել եկեղեցականներին՝ հորդորելով քահանա հայրերին աներկյուղ ու հոգևոր կոչման բարձր գիտակցությամբ իրենց ծառայությունը բերել ազգի զավակներին, նրանց համախումբ պահել Եկեղեցու կամարների ներքո։
«Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Նորին Սրբությունը պատգամեց հոգևոր հովիվներին ամեն ջանք ի գործ դնել հասարակության մեջ ազգային-հոգևոր արժեքների առավել զորացման և սիրո ու համերաշխության ոգու ամրապնդման համար»,-ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ։