Իսպանիան, Բելգիան, Շվեյցարիան, Շոտլանդիան, Ավստրիան ԱԱ-2026-ի ուղեգիր են նվաճել

Ավարտվեց աշխարհի 2026թ. առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարը։

Իսպանիայի հավաքականը վերջին տուրում սեփական դաշտում ոչ-ոքի (2-2) գրանցեց Թուրքիայի թիմի հետ և 16 միավորով E խմբում գրավեց առաջին տեղը, Թուրքիան` 13 միավորով երկրորդն է։

Ավստրիայի հավաքականը սեփական դաշտում ոչ-ոքի գրանցեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմի դեմ խաղում։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։

Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը H խմբում 19 միավորով զբաղեցրեց առաջին տեղը, Բոսնիա Հերցեգովինան` 17 միավորով երկրորդ։

Բելգիան սեփական դաշտում 7-0 հաշվով ջախջախեց Լիխտենշտային։ Ռուդի Գարսիայի թիմը J խմբում պայքարն ավարտեց 18 միավորով` զբաղեցնելով առաջին տեղը։

Ուելսի թիմը սեփական դաշտում 7-1 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին և 16 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։

Հյուսիսմակեդոնացիները 13 միավորով ընտրական մրցաշարն ավարտեցին երրորդ տեղում, Լիխտենշտայնը պարտվեց բոլոր 8 խաղերում` եզրափակելով խումբը։

Այսպիսով, Իսպանիայի, Բելգիայի, Ավստրիայի հավաքականները նվաճեցին Մունդիալի ուղեգիր, որոնց միացան նաև Շոտլանդիան ու Շվեյցարիան։

Թուրքիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ուելսի, Կոսովոյի, Դանիայի հավաքականները հանդես կգան անցումային փլեյ-օֆֆում։

Leave a Comment