Պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները ՀՀ-ի հետ այն պահին, երբ կստորագրեն պայմանագիրն Ադրբեջանի հետ․ Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նորից է խոսել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ստորագրման պահից պատրաստ կլինենք կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի հետ, դա ավելի վաղ էլ ենք ասել։ Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղությունն այդքան ցանկանալու ամենամեծ պատճառը Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում մեր կողմից քաղաքական կամքի արտահայտումն է։ Հայ թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումն ու տնտեսության ակտիվացումը Հայաստանի համար կարևոր են»,-ասել է նա։

Նա հայտարարել է, թե Հարավային Կովկասում սառեցված հակամարտություններ չենք ուզում։

Ֆիդանը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» Հայաստանի Սահմանադրության փոփոխության և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին։

«Զանգեզուրի միջանցքը պահանջողն Ադրբեջանն է։ Այն միացնելու է Նախիջևանի և Ադրբեջանի հողերը։ Մենք այստեղ Եվրոպայից եկող տարանցիկ ճանապարհի գլխավոր շղթան ենք․ մեզ նույնպես դա պետք է։ Այժմ, քանի որ Զանգեզուրի միջանցք չկա, մեր առևտուրը Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի հետ իրականացնում ենք Վրաստանի և Իրանի միջոցով։ Օգտվում ենք նաև ծովային ուղիներից՝ ռուսական նավահանգիստներից՝ հատկապես պատերազմից առաջ։ «Զանգեզուրի միջանցքը» այս պահին Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող քննարկման թեմա է»,-ասել է նա։

 

Leave a Comment