Ինչպե՞ս են ապահովելու գաղտնիությունը՝ նոր զենքերը ՀՀ քաղաքացիներին ցուցադրելիս

Հնարավո՞ր է խուսափել տեղեկատվության արտահոսքից՝ նոր զենքերը ՀՀ քաղաքացիներին ցուցադրելիս։  Փաշինյանի գրասենյակը Sputnik Armenia-ի-ի հարցմանն ի պատասխան ասել է, թե ինչպես են ապահովելու գաղտնիությունը: Եթե տեղեկատվությունը պարունակում է պետական գաղտնիք, ապա հարցը «կկարգավորվի «Պետական գաղտնիքի մասին» օրենքով նախատեսված կարգավորումների շրջանակում` հաշվի առնելով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանությանն ուղղված համալիր միջոցառումները:

Եթե տեղեկատվությունը չի պարունակում պետական գաղտնիք, բայց հրապարակման ենթական չէ, կձեռնարկվեն «այլ միջոցառումներ», այդ թվում՝ տեսանկարահանման և բջջային հեռախոսների օգտագործման արգելք:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment