«Սանտոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է Fichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա բրազիլացին գրավել է Անգլիայի գրանդի ուշադրությունը, որը պատրաստ է նրան առաջարկել բարձր աշխատավարձ։ Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը «Սանտոսի» հետ ավարտվում է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին։
Այս մրցաշրջանում Նեյմարը իր բրազիլական ակումբի կազմում անցկացրել է 24 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 6 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։