Անչելոտին խոսել է Նեյմարի՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու հավանականության մասին

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի՝ աշխարհի առաջնությունում խաղալու հեռանկարներին:

«Նեյմարն այն խաղացողների ցանկում է, որոնք կարող են մասնակցել աշխարհի առաջնությանը: Մինչև հայտացուցակի հրապարակումը դեռ 6 ամիս կա, և մենք շատ ուշադիր պետք է հետևենեք բոլոր թեկնածուներին:

Կարևոր է վերջնական կազմն ընտրելիս սխալներ թույլ չտանք: Մեր հավաքականից մեծ են սպասելիքները, իսկ մենք պետք է քրտնաջան աշխատենք արդարդացնենք դրանք»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցոն:

33-ամյա Նեյմարը «Սանթոսի» կազմում 2025 թվականին մասնակցել է 24 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 6 գոլով և 3 գոլային փոխանցումով: Հարձակվողը վերջերս է ապաքինվել վնասվածքից և այս անգամ հրավեր չի ստացել Անչելոտիի կողմից:

Leave a Comment