Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը

Ադրբեջանական դատարանը շարունակում է քննել Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործը. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօրվա նիստում դատարանը մերժել է թարգմանիչ Իսլամ Աղաքերիմովին բացարկ հայտնելու՝ Վարդանյանի միջնորդությունը: Հնչել են նաև «տուժածների» ցուցմունքները:

Կեղծ գործով հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 20-ին:

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և այլ հոդվածներով։

Leave a Comment