Էրեբունու և Վանաձորի դատարաններում փորձարկվել է դատական հաղորդակցության բարելավման նոր գործիքակազմը

ԲԴԽ-ի հետ համագործակցության շրջանակում Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագրով մշակվել և Էրեբունու և Վանաձորի ընդհանուր իրավասության դատարաններում ներկայացվել է հանրության հետ հաղորդակցության բարելավմանն ուղղված նոր գործիքակազմ։

Շվեդ գործընկերները դատավորներին, նրանց օգնականներին և վարչական աշխատակիցներին ծանոթացրել են դատարան դիմող քաղաքացիների համար մշակված պարզ, ուղենշային ձևաթղթեր, որոնք մի քանի քայլով հուշում են, թե ինչպես դիմել դատարան, որ հարցի դեպքում որ դատարան է պետք դիմել, ով է իրենց հստակ հարցի հասցեատերը և այլն։

Ի թիվս այս պարզ հաղորդակցային գործիքների՝ մշակվել են նաև լայն կիրառություն ունեցող ծանուցագրերի օրինակելի նմուշներ և դատարանում իրավունքների յուրացման հեշտ ընկալելի սխեմաներ։

Դատավորներն ու աշխատակազմը մանրամասն քննարկել են ներկայացված գործիքակազմի կիրառելիության հնարավորությունները և ներկայացրել են լրամշակման առաջարկություններ:

Հանդիպումներին ներկայացվել է նաև Շվեդիայի դատական համակարգի հաղորդակցության փորձը:

Leave a Comment