https://arm.sputniknews.ru/20251118/rvomanvos-petrvosjany-partavvor-e-heci-finansakan-kajunutjuny-apahvovel-htskh-95975161.html
Ռոմանոս Պետրոսյանը պարտավոր է ՀԷՑ–ի ֆինանսական կայունությունը ապահովել. ՀԾԿՀ
Ռոմանոս Պետրոսյանը պարտավոր է ՀԷՑ–ի ֆինանսական կայունությունը ապահովել. ՀԾԿՀ
Sputnik Արմենիա
Հանձնաժողովը վստահ է, որ ընկերության լիցենզիայի զրկմամբ վերջինիս ֆինանսական և դրամական հոսքերի կայունությունը ոչ միայն չի խաթարվել, այլև չի կարող խաթարվել։ 18.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-18T18:59+0400
2025-11-18T18:59+0400
2025-11-18T19:02+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
ռոմանոս պետրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95791722_0:43:1600:943_1920x0_80_0_0_4793c86a399b0f82dfca367ebc59b36a.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցումից հետո ընկերության ֆինանսական կայունությունը չի խաթարվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Կառույցը հայտնել է, որ օրենքի պահանջով ընկերությունը էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողության դադարեցումից հետո ևս պարտավոր է կատարել օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր, այդ թվում՝ ֆինանսական պարտավորությունները։Հայտնել էինք, որ նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։Նշենք, որ հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Հանձնաժողովը վստահ է, որ ընկերության լիցենզիայի զրկմամբ վերջինիս ֆինանսական և դրամական հոսքերի կայունությունը ոչ միայն չի խաթարվել, այլև չի կարող խաթարվել։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։Ի՞նչ գործընթաց է հաջորդելու ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելուն․ բացատրում է ՀԾԿՀ նախագահը
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95791722_65:0:1488:1067_1920x0_80_0_0_46d5e8e9cb29966226f16a8e458816ea.jpg
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), ռոմանոս պետրոսյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), ռոմանոս պետրոսյան
Հանձնաժողովը վստահ է, որ ընկերության լիցենզիայի զրկմամբ վերջինիս ֆինանսական և դրամական հոսքերի կայունությունը ոչ միայն չի խաթարվել, այլև չի կարող խաթարվել։
«Ավելին, մինչև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցմանն ուղղված՝ օրենքով նախատեսված գործընթացների ավարտը, ընկերության գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող ժամանակավոր կառավարիչը պարտավոր է ապահովել ընկերության բնականոն գործունեությունը, այդ թվում՝ ֆինանսական կայունությունը, համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքը»,– նշել է ՀԾԿՀ–ն։
Նշենք, որ հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Հանձնաժողովը վստահ է, որ ընկերության լիցենզիայի զրկմամբ վերջինիս ֆինանսական և դրամական հոսքերի կայունությունը ոչ միայն չի խաթարվել, այլև չի կարող խաթարվել։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։