Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի մասնակցի նոյեմբերի 19-ին Թուրքիայում կայանալիք Ուկրաինայի հետ բանակցություններին։
«Ոչ, վաղը Թուրքիայում Ռուսաստանի ներկայացուցիչներ չեն լինի։ Այս պահին այդ շփումները տեղի են ունենում առանց Ռուսաստանի մասնակցության», – ասել է նա։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ բանակցությունների համար, և նրա դիրքորոշումը հայտնի է Կիևում, Ստամբուլում և Վաշինգտոնում։
Նա նաև ընդգծել է, որ Պուտինը ներկայումս չի պլանավորում որևէ շփում ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ այդ բանակցությունների շրջանակներում։