Սա Իտալիայի իրական մակարդակը չէ․ Լոկատելին՝ պարտության մասին

Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մանուել Լոկատելին խոսել է աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խմբի վերջին տուրում Նորվեգիայից կրած պարտության (1-4) մասին, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Պետք է ավելի լավ սկսենք խաղալ։ Փորձեցինք երկրորդ գոլը խփել, բայց երբ Նորվեգիան հավասարեցրեց հաշիվը, ավելի փխրուն դարձանք։ Նման պարտություններ չպետք է լինեն։ Սա Իտալիայի իրական մակարդակը չէ։

Այժմ պետք է սպասենք անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ Մենք պետք է սկսենք այլ կերպ խաղալ` ավելի վճռական»,- ասել է «Յուվենտուսի» ավագը։

Անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 20-ին։

Leave a Comment