Դաջվածքով կեղծ դպիրը, որը մասնակցել է Հովհաննավանքի կեղծ պատարագին, այսօր խորհրդարանում էր, ու ներկայացավ իբրև իրավաբան:
ՔՊ-ական դպիրը հայտարարել է, թե եկեղեցում տիրում է վախի մթնոլորտ, ապա՝ անգրագետ անվանել լրագրողներին, երբ վերջիններս հարցապնդումներով խնդրում էին ներկայացնել իր նշած վախի մթնոլորտի փաստեր։
«Փաստինֆո»-ի հարցին, թե ով է վախի մթնոլորտ ներշնչել, հիմա վախեցա՞ծ է՝ անձը ասել է, թե դա իր կարծիքն է։
«Էնքան անգրագետ է մեր լրատվական դաշտը, որ դպիրին սարկավագից չեն տարբերակում, ես դպիր եմ»,- ասել է քպ-ական պատգամավորի օգնականը։