
Դավիթ Անհաղթը վաղ միջնադարի հայ մեծագույն փիլիսոփաներից է։ Նրան «Ապոֆոնես» (Անհաղթ) անունով կնքեցին օտարները՝ իր փայլուն տրամաբանության և փիլիսոփայական խոր մտքի համար։
«Ըստ Դավթի՝ մարդը մեռնում է երկու անգամ. առաջինի ժամանակ նա սպանում է իր բացասական կրքերը՝ ձգտելով դառնալ կատարյալ մարդ, իսկ երկրորդը նրա ֆիզիկական մահն է։ Բացասական կրքերից մաքրված մարդը նմանվում է Աստծուն, բայց այնքանով, որքանով քանդակը կամ նկարը հավասար է բնօրինակին»,- ասում է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սիլվա Պետրոսյանը։
Անհաղթի «Փիլիսոփայության ներածություն» աշխատությունը զուգակցում է Պլատոնի, Արիստոտելի և Պյութագորասի ուսմունքները՝ ներկայացնելով դրանց յուրովի ու հետաքրքիր մեկնաբանությամբ։ Նա նաև գտնում է, որ մարդն իր զգայարաններով և բանականությամբ կարող է զննել ու ճանաչել բնությունը։ Դավիթ Անհաղթն իր աշխատություններում տալիս է փիլիսոփայության՝ տեսական և գործնական մասերի լիարժեք բացատրությունը։