Կամ կանես, ինչ ասում եմ, կամ կհեռանաս թիմից․ Անչելոտին նախազգուշանում է — Armsport.am

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ստիպված է եղել կոշտ զրույց ունենալ թիմի 18-ամյա վինգեր, Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Էստևաոյի հետ։

Ինչպես հայտնում է Globo Esporte-ն, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերին, երբ «պենտակամպեոնները» պատրաստվում էին Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղին։ Նշվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը մարզման ժամանակ մի քանի անգամ անտեսել է մարզչի ցուցումը՝ ագրեսիվ պրեսինգի ենթարկել պաշտպաններին։

Մի քանի նախազգուշացումից հետո իտալացի մասնագետը դադարեցրել է մարզումը և ամբողջ թիմի ներկայությամբ դիմել Էստևաոյին. «Ես մեկ անգամ եմ ասում։ Կամ դու անում ես այն, ինչ ես եմ ասում, կամ դուրս ես թռչում թիմից»։

Հատկանշական է, որ այս խիստ զրույցը դրական է անդրադարձել ֆուտբոլիստի վրա։ Էստևաոն դուրս եկավ մեկնարկային կազմում Հարավային Կորեայի դեմ խաղում (5:0) և դարձավ դուբլի հեղինակ։ Ավելին, նոյեմբերին նա կրկին հրավիրվեց հավաքական և գոլ խփեց Սենեգալի դեմ ստուգողական հանդիպմանը (2:0)։

Leave a Comment