Կվերահաշվարկվի Վաղարշապատի թվով 5 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները․ ԿԸՀ

18 Նոյեմբերի, 2025

Թիվ 14 ԸԸՀ-ն այսօր՝ 14:00-ին, վերահաշվարկելու է թվով 5 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:

«Հանրապետություն» կուսակցության վստահված անձինք պահանջել են վերահաշվարկել 14/15, 14/16, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները:

Թիվ 14 ԸԸՀ-ն վիճակահանություն է իրականացրել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, և վերահաշվարկելու է նաև 14/1, 14/8, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները:

Լինելու է ուղիղ հեռարձակում թիվ 14 ԸԸՀ-ից:

Leave a Comment