Դատավորը վրդովվեց, ասելով «Նշվածը ի՞նչ կապ ունի ինձ հետ»․ Լիանա Գասպարյան

Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Լիանա Գասպարյանը, այսօր կայացած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ  դատական ակտը դեռևս չեն ստացել, բայց ունեն հստակ հանգամանք իրավական պրոցեսում, եթե փողերի լվացման դրվագով հիմնավոր կասկածը չհիմնավորի, ապա կալանքը միանշանակ չեն կարող երկարեցնել։

Նա նշեց, որ երեկ ժամը 18:30-ի դրությամբ արդեն իսկ լրատվական ցանցերում մասնավորապես «Հայկական ժամանակ» -ը, գրել էր, որ երկարացվել է Սամվել Կարապետյանի կալանքը։

«Դրա մասին մեր անհանգստությունը արտահայտել ենք նաև դատական նիստում, արդեն ժամը 11:00-ին, դատարանին բարձրաձայնել ենք, դատարանը վրդովվել է, որ մենք նման  չակերտավոր իրականություն ենք բարձրաձայնել, ասելով, որ «Նշվածը ի՞նչ կապ ունի ինձ հետ»» ,- ասաց Գասպարյանը։

Նա հայտնեց նաև, որ Սամվել Կարապետյանը առաջադրված մեղադրանքները չի ընդունում և որևիցե կերպ, անգամ մեծ ցանկության դեպքում դատական պրոցեսին ոչ մի կերպ խոչընդոտելու ոչ միտում ունի, ոչ նպատակ։

Leave a Comment