Վարդանիկի կլանը փորձում է նույնականացնել մեր հայտնի մարզիկներին լաչառ և գյումրեցիներին լավ հայտնի կանանց հետ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով գյումրեցի սպորտսմենների անուններից տարածվող հայտարարություններին, որոնք Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին աջակցող բնույթ են կրում:

«Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էջը դարձնելով ենթադրյալ կոռուպցիոներ Վարդանիկի փրկության մունետիկ, հիշյալ անձի կլանի ներկայացուցիչները հիմա էլ Գյումրեցի ճանաչված մարզիկների և մարզիչների անուններն են հիշատակում` հաջակցություն Վարդանիկին վերտառությամբ։

Անկեղծ չեմ կարծում, որ այդ հայտնի անունները գրվել են այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ այդ պաշտոնական էջում տեսնում ենք համայնքապատկան կառույցների կողմից գրավոր շնորհակալական խոսքեր Վարդանիկի հասցեին, քանի որ մեր մարզիկները իրենց ողջ էներգիան և հմտությունները կենտրոնացրել են սպորտի բնագավառում գերազանց արդյունքներ ապահովելու և աշխարհում Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելու համար, որի համար մենք բոլորս ենք հպարտանում նրանցով, բայց Վարդանիկի կլանը այդ հրապարակմամբ փորձ է անում նույնականացնել մեր հայտնի մարզիկներին այն լաչառ և գյումրեցիներին լավ հայտնի կանանց հետ, ովքեր դուրս էին եկել փողոց և լկտի բառապաշարով խոչնդոտում էին իրավապահ մարմինների գործառույթները` հաջակցություն ենթադրյալ կոռուպցիոներին:

Սիրելի՜ մարզիկներ և մարզիչներ, գյումրեցին ձեզ շատ է սիրում և հպարտանում է ձեզանով. վստահ եմ՝ շատերիդ անունները ուղղակի գրված են համայնքի կողմից մեկ կամ մի քանի անգամ պարգևատրման արդյունքում համայնքապետարանում առկա ձևավորված ցուցակից, իսկ երբ աղեկյանլիլիթների կամ սիմոնյանհովսեփների ձեռքին է հայտնվել այդ ցուցակը, որոշել են արագ հրապարակել»,- գրել է նա:

Գյումրու քաղաքապետարանն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ վստահեցնելով, թե ճանաչված մարզիկները և մարզիչները իրենց աջակցությունն են հայտնում Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան արձագանքել է Գյումրու քաղաքապետարանի վերջին հայտարարությանը՝ շեշտելով, որ ֆեդերացիան մշտապես գործում է բացառապես սպորտային արժեքների, օլիմպիական սկզբունքների և օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում։

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում շրջանառվող հրապարակումների կապակցությամբ ցանկանում ենք ընդգծել, որ ֆեդերացիան որևէ պաշտոնական քաղաքական հայտարարություն կամ դիրքորոշում չի տարածել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիան ևս արձագանքել է Գյումրու քաղաքապետարանի վերջին հայտարարությանը՝ ընդգծելով, որ ազգային հավաքականի մարզիկների անունների օգտագործումը քաղաքական կամ անձնական շահարկումների համատեքստում անընդունելի է։

«Մարզաշխարհի ներկայացուցիչները կենտրոնացած են բացառապես սպորտային գործունեության վրա, և նման շահարկումները խաթարում են թե՛ մարզաձևի, թե՛ ամբողջ հայկական սպորտի հեղինակությունը։

Ֆեդերացիան կոչ է անում դադարեցնել հրաձգության մարզիկների ու մարզիչների անունների ցանկացած ձևով շահարկումը այն հարցերում, որոնք որևէ առնչություն չունեն նրանց մասնագիտական գործունեության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment