https://arm.sputniknews.ru/20251118/ahabekchakan-gvortsvoghutjan-e-nman-vardevanjany-samvel-karapetjani-kalanqi-masin-95950562.html
Ահաբեկչական գործողության է նման․ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի մասին
Ահաբեկչական գործողության է նման․ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի մասին
Sputnik Արմենիա
Պաշտպանը տարակուսած է, թե ինչպես և որտեղ պետք է պետությունը բանակցի սեփականատիրոջ հետ, երբ վերջինը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է։ 18.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-18T12:12+0400
2025-11-18T12:12+0400
2025-11-18T12:12+0400
արամ վարդևանյան
սամվել կարապետյան
կալանք
պաշտպան
դատարան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
տաշիր
«տաշիր» ընկերությունների խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/04/90980964_0:0:1601:901_1920x0_80_0_0_2b060393b330da49c4d21baf3255421d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Գործարար, բարերար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանին ամիսներ շարունակ կալանքի տակ պահելը նման է ահաբեկչության։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը որոշել է երկարաձգել Կարապետյանի կալանքը 2 ամիս ժամկետով։Այս համատեքստում պաշտպանն անդրադարձավ նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ի կայացրած որոշմանը՝ ՀԷՑ-ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու վերաբերյալ։Ըստ որոշման՝ 3 ամիս ժամանակ է տրված սեփականատիրոջ հետ բանակցություններ անցկացնելու և համաձայնության հասնելու համար։ Վարդևանյանը հարց է ուղղում․ իսկ որտե՞ղ են բանակցությունները սեփականատիրոջ հետ վարելու՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ու՞մ (որտեղ Սամվել Կարապետյանն է– խմբ․)։Պաշտպանը շեշտեց` առաջին իսկ օրվանից այստեղ իրավական գործընթաց չկա։«Ես հաջորդ նիստից առաջ երևի խնդրելու եմ կապ հաստատել, փորձել հասկանալ՝ ինչ հրապարակում է լինելու, մենք էլ ըստ դրա մեր գործողությունները որոշենք։ Որովեհտև ՀԾԿՀ-ի որոշումը դեռ չկար, իշխանական ԶԼՄ-ներն արդեն գրում էին, որ զրկելու են լիցենզիայից»,- ասաց Վարդևանյանը։Պաշտպանը տարակուսած է՝ ինչի՞ համար է իրավական պաշտպանություն կազմակերպվում, հարյուրավոր մարդիկ հավաքվում են դատարանի մոտ իրենց աջակցությունը հայտնելու գործարարին, տասնյակ լրագրողներ գալիս են լուսաբանելու գործընթացը, սակայն ելքը, ըստ նրա, կանխորոշվում է իշխանական ԶԼՄ-ի հրապարակումով։Հավելեց՝ նման բան ՀՀ-ում չի տեսել․ 2 ամիս կալանքի միջնորդությունը բավարարել այն դեպքում, երբ դրանից 1 ամիս առաջ որոշում էր կայացվել կալանքը 1 ամսով երկարաձգել։«Սա պարզապես անլրջություն է․․․ Հերթական իրավական ծաղր արձանագրեցինք՝ իրականում վիրավորական աստիճանի»,- հայտարարեց Վարդևանյանը։
տաշիր
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/04/90980964_24:0:1444:1065_1920x0_80_0_0_4d6ae531fea37c90733f574d2b60a607.jpg
արամ վարդևանյան, սամվել կարապետյան, կալանք, պաշտպան, դատարան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ
արամ վարդևանյան, սամվել կարապետյան, կալանք, պաշտպան, դատարան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ
Պաշտպանը տարակուսած է, թե ինչպես և որտեղ պետք է պետությունը բանակցի սեփականատիրոջ հետ, երբ վերջինը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Գործարար, բարերար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանին ամիսներ շարունակ կալանքի տակ պահելը նման է ահաբեկչության։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը որոշել է երկարաձգել Կարապետյանի կալանքը 2 ամիս ժամկետով։
«Սա նման է որոշակի առումով ահաբեկչական գործողության։ Ահաբեկիչներն են պատանդ պահում մարդուն։ Սա ի՞նչ վարքագիծ է»,- ասաց Վարդևանյանը։
Այս համատեքստում պաշտպանն անդրադարձավ նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ի կայացրած որոշմանը՝ ՀԷՑ-ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու վերաբերյալ։
Ըստ որոշման՝ 3 ամիս ժամանակ է տրված սեփականատիրոջ հետ բանակցություններ անցկացնելու և համաձայնության հասնելու համար։ Վարդևանյանը հարց է ուղղում․ իսկ որտե՞ղ են բանակցությունները սեփականատիրոջ հետ վարելու՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ու՞մ (որտեղ Սամվել Կարապետյանն է– խմբ․)։
Պաշտպանը շեշտեց` առաջին իսկ օրվանից այստեղ իրավական գործընթաց չկա։
«Ես հաջորդ նիստից առաջ երևի խնդրելու եմ կապ հաստատել, փորձել հասկանալ՝ ինչ հրապարակում է լինելու, մենք էլ ըստ դրա մեր գործողությունները որոշենք։ Որովեհտև ՀԾԿՀ-ի որոշումը դեռ չկար, իշխանական ԶԼՄ-ներն արդեն գրում էին, որ զրկելու են լիցենզիայից»,- ասաց Վարդևանյանը։
Պաշտպանը տարակուսած է՝ ինչի՞ համար է իրավական պաշտպանություն կազմակերպվում, հարյուրավոր մարդիկ հավաքվում են դատարանի մոտ իրենց աջակցությունը հայտնելու գործարարին, տասնյակ լրագրողներ գալիս են լուսաբանելու գործընթացը, սակայն ելքը, ըստ նրա, կանխորոշվում է իշխանական ԶԼՄ-ի հրապարակումով։
«Այս ամենն ինչի՞ համար է արվում (նկատի ունի իրավական պաշտպանություն, աջակցություն Սամվել Կարապետյանին– խմբ․), եթե «Հայկական ժամանակ» օրաթերթը պարզապես երեկվա 18։30-ի դրությամբ կարող է դատական նիստի ամբողջ ելքը կանխորոշի, այսինքն՝ այդքան խրթին իրավական հարցերի և մյուս կողմից՝ պրիմիտիվ, անհիմն միջնորդության պայմաններով, «Հայկական ժամանակն» ամբողջն ասի, որ կալանքը պետք է երկարացվի։ Այդ նյութը 23։00-ի դրությամբ նույն կերպ պահպանված լինի։ Դատական նիստի ժամանակ ես և գործընկերներս բարձրաձայնենք դրա մասին, դատավորը արտահայտի իր վրդովմունքը, թե իբր «ու՞մ տեղն ենք դրել իրեն», ինքը ո՞նց է կարող է լրատվամիջոցի կանխատեսումներով առաջնորդվել։ 100-ից 100 կանխատեսումը կատարեց»,- հայտարարեց Վարդևանյանը։
Հավելեց՝ նման բան ՀՀ-ում չի տեսել․ 2 ամիս կալանքի միջնորդությունը բավարարել այն դեպքում, երբ դրանից 1 ամիս առաջ որոշում էր կայացվել կալանքը 1 ամսով երկարաձգել։
«Սա պարզապես անլրջություն է․․․ Հերթական իրավական ծաղր արձանագրեցինք՝ իրականում վիրավորական աստիճանի»,- հայտարարեց Վարդևանյանը։