
Երևանի ավագանին քննարկում է քաղաքում երթևեկության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նոր համայնքային հիմնարկ ստեղծելու նախաձեռնությունը՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» անվամբ:
«Երկու տարի առաջ, մենք որ եկանք ավագանի, ասացիք՝ մենք տրանսպորտի վարչության պետ ունենք: Ու հասկացանք, որ այդ մարդը՝ Վազգեն Հարությունյանը 2020 թվականին «Հետք»-ի տպած հոդվածով քրեական գործի միջով է անցնում 771 դրամ հափշտակելու համար: Այս մարդը մեր տրանսպորտի վարչության պետն է այսքան ժամանակ»,- դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը և շարունակեց խոսքը. «Հետո մի օր վարչապետը գնում է, հեծանիվ է քշում, խցանում է լինում: Ուզում եմ հասկանալ՝ ինքն է ձեզ քաջալերե՞լ այս կենտրոնը ստեղծեք, համաձայնեցրե՞լ եք վարչապետի հետ, թե՞ ինքնուրույն որոշել եք Անիֆ-2 ստեղծեք»:
Ավինյանն արձագանքեց. «Սուտ եք խոսում, Պարոն Զարոկյան, ձեր մասին էլ են շատ բաներ գրում»: