Բուժաշխատողները հատուկ ID քարտեր կունենան. Անահիտ Ավանեսյան

ՀՀ Առողջապահության նախարարությունը մտադիր է բուժաշխատողների համար հատուկ ID քարտեր ներդնել։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան էջից։

«Բուժաշխատողների ռեգիստրի ներդմամբ նման ID քարտեր ենք նախատեսել ձեզ համար: Այն թե´ՀՀ-ում,  և թե´ այլ երկրներում կփաստի ձեր բժիշկ լինելը:

Սա նախատիպն է: Խնդրում եմ ներքևում կարծիքներ և առաջարկություններ թողնել  դիզայնի և զետեղված տվյալների առումով, դիտարկենք», – գրել է նա։

584475977_1143488544538066_2049636958049254818_n.jpg (78 KB)

Leave a Comment