Ֆուտբոլի Շվեյցարիայի ազգային հավաքականը ևս մեկ քայլով մոտեցավ աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգրին:
Շվեյցարացիները եվրոպական գոտու ընտրական մրցաշարի B խմբի նախավերջին տուրում տանը 4-1 հաշվով հաղթել են Շվեդիայի ազգային հավաքականին:
Խմբի մյուս խաղում Կոսովոն հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է Սլովենիայի հավաքականին:
Վերջին տուրից առաջ Շվեյցարիան 13 միավորով առաջատարն է, Կոսովոն` 10 միավորով երկրորդը: Հաջորդ խաղում Կոսովոն կընդունի Շվեյցարիային:
C խմբում Դանիայի հավաքականը տանը 2-2 հաշիվն է գրանցել Բելառուսի թիմի դեմ խաղում, իսկ Շոտլանդիան հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվել է Հունաստանի թիմին:
Վերջին տուրից առաջ Դանիան 11 միավորով առաջատարն է, Շոտլանդիան` 10 միավորով երկրորդը:
H խմբում Բոսնիա և Հերցեգովինան տանը 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Ռումինիայի հավաքականի դեմ խաղում:
Ավելի վաղ այս խմբի մյուս խաղում Ավստրիայի հավաքականը հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել էր Կիպրոսի ընտրանուն:
Վերջին տուրից առաջ Ավստրիայի հավաքականը 18 միավորով առաջատարն է, բոսնիացիները 16 միավորով երկրորդ տեղում են: