Համագործակցության նոր հեռանկարներ` Ռուսթավիի և Իջևանի միջև

Ավստրիական զարգացման համագործակցության կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդավարական զարգացում,ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում -Փուլ 2» անդրսահմանային համագործակցություն ծրագրի շրջանակներում՝ նոյեմբերի 13-14-ը Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանի Հանրապետությունում էր։

Իջևանի համայնքապետարանից հայտնում են, որ Իջևան և Ռուսթավի քաղաքների միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում քննարկվել են նոր հեռանկարներ` որոնք միտված են բարեկամական կապերի ընդլայնմանը տուրիզմի և մշակույթի բնագավառներում:

Ռուսթավիի քաղաքապետարանում տեղի ունեցած ընդունելությանը Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել պաշտոնական հանդիպումների շարքը, առաջիկա օրերին Վրաստանի պատվիրակությանն ընդունելով Իջևանում։

Պատվիրակության անդամները այցելել են նաև Ռուսթավիի պատմամշակութային և պետական հաստատություններ։

Leave a Comment