Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը տեղեկացրել է, որ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերջին տուրի հանդիպումից առաջ ազգային թիմի ավագ Կիլիան Մբապեին թույլ է տվել վերադառնալ «Ռեալ», հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Աշխարհի փոխչեմպիոններն արդեն նվաճել են ԱԱ-2026-ի ուղեգիր:
«Կիլիանը դեռևս այտուցվածություն ունի կոճի հատվածում։ Ես նրան թույլ տվեցի վերադառնալ «Ռեալ», նրանց բժշկական անձնակազմը կորոշի, թե ինչ անել։ Նրան ռիսկի ենթարկելն անիմաստ կլիներ»,- ասել է Դեշամը: