Մենք ընտրվենք՝ Մեխակյանի մայրիկին ազատե՞մ աշխատանքից․ դա բարոյակա՞ն է, տղամարդավարի՞ է․ Սևակ Խաչատրյան

16 Նոյեմբերի, 2025

«Արդեն անարդարացի է ամբողջ քարոզարշավը․ իմ բարեկամներին, իմ թիմակիցների բարեկամներին, այլ ընդդիմադիր ուժերի հետ ասոցացվող մարդկանց են ազատել աշխատանքից։ Նույնիսկ իմ ընկերոջ քենուն են դպրոցի տնօրենի պաշտոնից ազատել, ինչ է, թե իր փեսան իմ ընկերն է։ Հասել են էս մակարդակին։ Facebook-ի լայքերի համար են մարդկանց նկատողություն տվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էջմիածնի համայնքապետի թեկնածու, «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Հարցին՝ եթե դառնաք համայնքապետ, Ձեր ընկերոջ քենու վրեժը լուծելո՞ւ եք, Արգիշտի Մեխակյանի բարեկամներին ազատելո՞ւ եք պետական հիմնարկներից, Սևակ Խաչատրյանը պատասխանեց․ «Իհարկե՝ ոչ, մենք երբեք վրեժ չենք լուծելու, ես ասել եմ՝ իմ քեռու կնոջը մանկապարտեզի տնօրենից աշխատանքից հորդորել էին դիմում գրել, ազատել էին՝ այլ քաղաքական ճամբարում լինելու համար: Հիմա Արգիշտի Մեխակյանի մայրը մանկապարտեզի տնօրեն է կարծեմ Արագած գյուղում, այսինքն, ի՞նչ անեմ, մենք ընտրվենք՝ իր մայրիկին ազատե՞մ աշխատանքից: Արդյո՞ք դա բարոյական է կամ տղամարդավարի է ընդհանրապես: Իհարկե՝ այդպենսի բան մենք չենք անելու, որովհետև առաջինը իմ թիմակիցները, իմ ընկերները ու առաջինը հենց իմ ընտանիքի անդամները նման բան երբեք թույլ չեն տա»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment