«Ավելի շատ Արգիշտի մեխակյանի՞ն կընտրեն, թե՞ ՔՊ-ին, տպավորություն է, որ փորձում է տարանջատվել ՔՊ-ից, հնարավո՞ր է, օրինակ, իր կերպարի շնորհիվ Էջմիածինցիները փորձեն ավելի շատ ձայն տալ, ասել՝ դե մեր տղան է, լավ տղա է»,- լրագրողը հարցրեց «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանին։
«Էջմիածնեցինե՞րը․ ինքը Էջմիածիների հետ ի՞նչ կապ ունի, որ էդպիսի բան ասեն։ ՔՊ-ն ամբողջ էս քարոզարշավի ընթացքում, նաև իրենց թիմը ստեղծելուց, հավաքելուց մարդկանց ասում էին, որ սա ՔՊ-ի հետ կապ չունի, սա մեր քաղաքի հարցն է, այստեղ ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը, բայց մարդիկ շատ լավ հասկանում են»,- ասաց համայնքապետի թեկնածուն։
Մեկ այլ լրագրող հիշեցրեց, որ ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքին մասնակցում էին Թալինից եկած մարդիկ, կեղծ դպպիր, Հովհաննավանքի ակցիայի ակտիվիստները բայց Նիկոլ Փաշինյանը էդպես էլ չեկավ։ «Ի՞նչ եք կարծում, պատճառը ո՞րն էր, չէ՞ր ուզում Մեխակյանն ասոցացվել Փաշինյանի հետ»։ Սևակ Խաչատրյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը պատրաստվել էր գալու, որովհետև առավոտից ոստիկանության բաժնում ամբողջությամբ սև բերետավորներին, կարմիր բերետավորներին ավտոբուսներով բերել էին, պատրաստվել էին, ուղղակի երևի թե զեկուցել են, որ մարդ չի գալիս հանրահավաքին, վաղաշապատցի չկա, միայն Օհանավանքի ֆեյք պատարագի մասնակիցներն են, այստեղ էլ է լինելու ֆեյք պատարագ, ֆեյք դպիրների, ատամնաբուժերի մասնակցությամբ, երևի դրա համար չի մասնակցել»։
Մանրամասն՝ տեսանյութում։