Նոյեմբերի 10-ին Երևան քրեական դատարանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել տղամարդուն կնոջ հանդեպ ֆիզիկական ուժ գործադրելու դեպքի առթիվ։ Գործը նույն օրը մակագրվել է քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանին։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն
Ա․Գ․Մ․ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, դիտավորյալ ֆիզիկական ներգործություն է գործադրել իր մերձավոր ազգական հանդիսացող, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ՝ Լ․Ս․Ս․-ի նկատմամբ:
Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։