Սաթիկ Սեյրանյանի դեմ իշխանական հարձակումն ամբողջությամբ տեղավորվում է ազատ խոսքի, ընդդիմախոսների և սկզբունքներ ունեցող անձանց դեմ համակարգային գրոհների շրջանակներում. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի դեմ իշխանական հարձակումն ամբողջությամբ տեղավորվում է ազատ խոսքի, ընդդիմախոսների և սկզբունքներ ունեցող անձանց դեմ համակարգային գրոհների շրջանակներում:

Հասկանալի է, որ հարցը ոչ թե կոնկրետ հրապարակումն է, այլ այն, որ ռեժիմը առիթ է փնտրում լրատվամիջոցներին, նրա խմբագիրներին և լրագրողներին թիրախավորելու համար:

Այն իշխանությունը, որը պատասխանատու է իր քարոզչամիջոցներով ամենօրյա կեղծիքի, զրպարտության և վիրավորական կոնտենտի համար, խոսում է ԶԼՄ-ների ոլորտի էթիկայի կամ հրապարակվող կեղծիքի մասին:

Սաթիկ Սեյրանյանը լրատվական դաշտի այն դեմքերից է, ով ունի հստակ սկզբունքներ ու օրվա իշխանության տարաբնույթ ճնշումների և հարձակումների պայմաններում շարունակում է հարթակ տրամադրել այն գործիչներին, փորձագետներին, դեմքերին, ովքեր իշխանությունից տարբերվող տեսակետներ ունեն:

Ակնհայտ է, որ սա ԶԼՄ-ների դեմ իրականացվող արշավի եզակի դեպք չէ, և իշխանությունն ընտրություններից առաջ նոր օպերացիաներ է պլանավորել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment