ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազույց են ունեցել։ «ՌԻա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Belta լրատվական գործակալությունը։
«Պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ նոր հեռանկարային նախագծերի ուսումնասիրությունը։ Մասնավորապես, նախագահները անդրադարձել են Օստրովեցում գտնվող Բելառուսի Ատոմային էլեկտրակայանում նոր էներգաբլոկի կառուցմանը», — ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ Լուկաշենկոն և Պուտինը քննարկել են նաև պաշտպանության և անվտանգության հարցեր, Միութենական պետության սահմանին ստեղծված իրավիճակը։