Christian Solidarity International (CSI) կազմակերպության ներկայացուցիչներին չեն թույլատրել այցելել չորս կալանավորված հայ հոգևորականներին և նրանց կողմնակիցներին. այս մասին շաբաթ օրը Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց կազմակերպության հանրային քարոզչության տնօրեն Ջոել Վելդքեմպը՝ նշելով, որ իրենք նման խնդրանք էին ներկայացրել արդարադատության նախարարությանը։
Վելդքեմպը, որը Հայաստանում է երկրի առաջին՝ «Ազգային աղոթքի նախաճաշին» մասնակցելու նպատակով, ասաց, որ մերժումը ստացվել է այն բանից հետո, երբ CSI-ը պաշտոնապես դիմել էր հանդիպելու արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանին և Միքայել Աջապահյանին, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանին և մյուսներին։ «Մենք դիմել էինք արդարադատության նախարարություն, և այսօր մեզ տեղեկացրին, որ դիմումը մերժվել է»,- ասաց նա։ «Մենք ցանկանում էինք տեղեկանալ նրանց ֆիզիկական և հոգեկան վիճակի մասին և տեղեկություններ հավաքել մարդու իրավունքների զեկույցի համար»,- ասաց Վելդքեմպը։
Լիա ԱՎԱԳՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: