«Չելսիի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը չի ցանկանում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա ֆուտբոլիստը վճռականորեն մերժել է «սերուցքայինների» վերջին փորձը՝ իրեն ձեռք բերելու վերաբերյալ։
Կիսապաշտպանը ներկայումս բանակցություններ է վարում «Չելսիի» հետ նոր, բարելավված պայմանագրի շուրջ։ Էնցո Ֆերնանդեսի ներկայիս պայմանագրի ժամկետը «ազնվականների» հետ նախատեսված է մինչև 2032 թվականի կեսերը:
Transfermarkt-ը Ֆերնանդեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: