Նոյեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
ՀԷՑ-ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու հարցով ՀԾԿՀ նիստը հետաձգվել է, այն կշարունակվի նոյեմբերի 17-ին։
Հայաստանի պետական պարտքը 2018-ից ի վեր ավելացել է 80%-ով:
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է մինչև տարեվերջ հրապարակել ղարաբաղյան բանակցային փաստաթղթերը:
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը 2 ամսով կալանավորվել են։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով:
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ ՌԴ-ից ներմուծված ցորենը 2-րդ կարգի է, Ղազախստանից ներմուծվածը՝ 3-րդ կարգի։
ԱԺ-ն առաջարկում է քրեականացնել բուժաշխատողներին բռնության ենթարկելն ու վիրավորելը:
Վրաց-ադրբեջանական սահմանին կործանվել է թուրքական ռազմատրանսպորտային օդանավ, զոհվել է 20 զինծառայող:
Հայաստանի բռնցքամարտի Մ23 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականները նվաճել են 39 մեդալ՝ 7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է շաթդաունը դադարեցնող օրինագիծ:
