«Ռեալի» նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հայտարարել է, որ ակումբը ճիշտ որոշում է կայացրել՝ Մբապեի ու Հոլանդի միջև ընտրելով ֆրանսիացուն, հայտնում է AS-ը:
«Կարծում եմ՝ «Ռեալը» ճիշտ վարվեց՝ չգնելով Հոլանդի տրանսֆերը: Կար մի ժամանակ, երբ նրանք դիտարկում էին Մբապեին ձախ եզրում ու Հոլանդին կենտրոնում կիրառելու տարբերակը, բայց հիմա իրավիճակը շատ ավելի լավ է, ինձ համար Մբապեն վերածվել է իսկական կենտրոնական հարձակվողի: Տպավորիչ է նրա տեղաշարժը կենտրոնում: Նա այժմ ավելի լավն է այդ դիրքում, քան ձախ եզրում: Հոլանդի հետ պայմանագիր կնքելու իմաստ այլևս չկա», – ասել է Սնեյդերը: