Կոլումբիան հարվածներ է հասցրել Վենեսուելայի սահմանի մոտ



Համաշխարհային Մամուլ












Կոլումբիան ավիառումբերով հարված է հասցրել Վենեսուելայի սահմանի մոտ թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորման զինյալներին։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրը։

«Կոլումբիացի զինվորականները ռմբակոծություններ են իրականացրել Վենեսուելայի սահմանի մոտ», – հայտարարել Է գործակալության զրուցակիցը՝ հայտնելով նաև հարվածի հետևանքով ինը  զինյալների մահվան մասին:

Ըստ տվյալների՝ Կոլումբիայի Արաուկա դեպարտամենտում գործողությունն իրականացվել է թմրավաճառների դեմ երկրի նախագահ Գուստավո Պետրոյի պայքարի շրջանակներում:



Leave a Comment