
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե որ հավաքականներին է համարում աշխարհի 2026 թվականի առաջնությունը հաղթելու գլխավոր ֆավորիտները։
«Ֆավորիտները, ինչպես միշտ, նույնն են՝ Ֆրանսիա, Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Արգենտինա, Պորտուգալիա։ Բայց մենք պետք է զգույշ լինենք։ 48 թիմերի դեպքում անպայման անակնկալներ կլինեն։ Վաղը մենք խաղալու ենք Սենեգալի դեմ, որը 3-1 հաշվով հաղթեց Անգլիային. նրանք շատ ուժեղ են։ Նույնը վերաբերում է նաև Մարոկկոյի հավաքականին, որը հիանալի է հանդես գալիս։ Մենք պետք է լավագույնս պատրաստված լինենք»,– ասել է Անչելոտին La Gazzetta dello Sport-ի հետ զրույցում։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Առաջին անգամ մրցաշարին կմասնակցի ռեկորդային՝ 48 հավաքական։