Ուկրաինայում՝ խոշոր կոռուպցիոն սկանդալ․ հրաժարականներ ու պատժամիջոցներ Զելենսկու շրջապատում

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն բացահայտել է «Էներգոատոմ» պետական ընկերությունում գործած հանցախումբ, որը վերցրել է 10–15% չափով կաշառքներ՝ ռուսական անօդաչուներից պաշտպանական կառույցների շինարարության և այլ պայմանագրերի համար։ Ըստ քննիչների՝ մոտ 100 միլիոն դոլար դուրս է բերվել երկրից՝ այդ թվում նախկին պատգամավոր, այժմ ռուս սենատոր Անդրեյ Դերկաչի ընտանիքի միջոցով։

Գործով անցնում են նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովը, Զելենսկու մերձավոր և «95 ստուդիայի» համասեփականատեր Տիմուր Մինդիչը, արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոն և մի քանի այլ պաշտոնյաներ։

Սկանդալի հրապարակումից հետո Զելենսկին հայտարարեց, որ արդարադատության և էներգետիկայի նախարարները այլևս չեն կարող մնալ պաշտոններում․ երկուսն էլ ներկայացրել են հրաժարականներ։ Նախագահը նաև պատժամիջոցներ է կիրառել Մինդիչի և ֆինանսիստ Ալեքսանդր Ցուկերմանի նկատմամբ՝ արգելափակելով նրանց ակտիվները։

Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Ֆեսենկոյի խոսքով՝ սկանդալը հարված է Զելենսկու հեղինակությանը, սակայն նրա արագ արձագանքը ցույց է տալիս վճռականություն՝ պահպանելու վստահությունը հասարակության մեջ։ Ֆեսենկոն նշում է, որ կոռուպցիան հատկապես ցավոտ է ընկալվում պատերազմի և էներգետիկ ճգնաժամի ֆոնին, երբ հասարակությունը ապրում է անջատումների և դժվարությունների պայմաններում։

Leave a Comment