Յամալը լքեց ազգային հավաքականը իմ պատճառով. Կուկուրելյա — Armsport.am

Լոնդոնի «Չելսիի» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելյան խոսել է Իսպանիայի հավաքականում իր թիմակից Լամին Յամալի մասին, որի դեմ կարող է մրցել Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի ընթացքում «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղում։

18-ամյա ֆուտբոլիստը լքեց ազգային հավաքականի ճամբարը՝ աճուկային հատվածում շարունակվող վնասվածքի պատճառով։

– «Չելսին» երկու շաբաթից Չեմպիոնների լիգայում կմրցի «Բարսելոնայի» հետ, և կարծես դու էլ պետք է մրցես Յամալի հետ։

«Կարծում եմ՝ Լամինը լքել է հավաքականի ճամբարը, որովհետև ես նրան ասել էի, որ այստեղ՝ նրա հետ մարզումների ժամանակ, կսկսեմ ուսումնասիրել նրա դեմ արդյունավետ պայքարելու տարբերակները։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա կարող եմ ասել, որ բոլորիս համար կարևոր է, որ նա լավ վերականգնվի և վերադառնա լավագույն մարզավիճակին, քանի որ նա թիմի համար շատ կարևոր խաղացող է»,– լրագրողների հետ զրույցում նշել է Կուկուրելյան։

Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի «Չելսի» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 25-ին, Երևանի ժամանակով՝ 00։00-ին։

Leave a Comment