Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում Դաղստանի պետականակադեմիական պարի համույթ «Լեզգինկան» և «Գյունեշ» պարի համույթը ներկայացան «Պարը՝միասնության լեզու» բացառիկ պարային շոուով: Երեկոյի պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետի տիկինԱննա Հակոբյանը, ում շնորհիվ էլ կայացել էր միջոցառումը` «Իմ քայլը» հիմնադրամի բարձր հովանուներքո: Տիկին Աննա Հակոբյանի հրավերով միջոցառմանը մասնակցում էին նաև 44-օրյա պատերազմինանմահացած հերոսների մայրերը, որոնց անչափ շնորհակալ ենք իրենց ներկայության համար։

Բեմում ներկայացված ծրագրում համույթները ցուցադրեցին իրապես շատ բարձր մակարդակի արվեստու պրոֆեսիոնալիզմ․ յուրաքանչյուր ելույթ ուղեկցվում էր դահլիճի ջերմ ու քաջալերող արձագանքով։Մարմնի ուժը, ճկունությունը, երաժշտության ճշգրիտ զգացումը և ազգային պարային դպրոցներիգույներն առավել ընդգծեցին երեկոյի բացառիկությունը։
Ելույթի ավարտին միջոցառման կազմակերպիչներն իրենց երախտագիտությունը հայտնեցին տիկինԱննա Հակոբյանին նման միջոցառում կազմակերպելու և հայ հանդիսատեսի հետ առաջին անգամ այսբեմը կիսելու հնարավորությունը ընձեռելու համար։ Նրանք ընդգծեցին, որ խաղաղությունն ուժողովուրդների բարեկամությունը հնարավոր է արտահայտել նաև պարի միջոցով՝ արվեստիհամընդհանուր լեզվով։ Հրավիրեցին բոլոր ներկաներին այցելել Դաղստան և մոտիկից ծանոթանալիրենց մշակույթին, ավանդույթներին ու հյուրասիրությանը։
Պետք է նշել, որ «Լեզգինկա» պետական ակադեմիական համույթը հանդես է եկել աշխարհի ավելի քան75 երկրներում, արժանացել է 52 միջազգային մրցանակի, իսկ այսօր՝ նաև հայ հանդիսատեսի ջերմընդունելությանը։ Նրանց պարը ծափահարությունների է արժանացել Չինաստանում, Հնդկաստանում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և արդեն՝ Երևանում։
«Իմ քայլը» հիմնադրամ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

