Հայաստանի Մ-21 ազգային ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտություն կրեց Չեռնոգորիայի Մ-21 հավաքականին։
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմում հանդիպման ընթացքում կարողացավ մեկ անգամ նշանառու լինել․ 37-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Երևանի ԲԿՄԱ-ի 20-ամյա կիսապաշտպան Վյաչեսլավ Աֆյանը։
Հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին, մրցակիցը կլինի Շվեդիայի Մ-21 հավաքականը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ցավալի արդյունքներ է գրանցում։ Նախորդ 25 խաղերում մեր ընտրանին պարտություններ է կրել, ոչ-ոքի ավարտելով հանդիպումն ընդամենը 4 խաղում։
Վերջին անգամ հաղթանակ ենք տարել 2021 թվականի սեպտեմբերի 2-ին՝ 2:0 հաշվով հաղթելով Ֆարերյան կղզիների հավաքականին։
Մրցաշարային աղյուսակն այս պահին