Ֆրանսիացի մարզիչներին թերագնահատում են նույնիսկ Ֆրանսիայում․ Դեշամ

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է ֆրանսիացի մասնագետների մասին, հայտնում է RMC Sport-ը։

Ուկրաինայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի D խմբի հանդիպումից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Դեշամին հարց է ուղղել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի մասնագետների բացակայության մասին.

«Իրավիճակը ցավալի է։ Ըստ իս` ֆրանսիացի մարզիչներին թերագնահատում են նույնիսկ Ֆրանսիայում։ Արտերկրում նույնպես նրանք ավելի ու ավելի պակասում են»,- ասել է 57-ամյա մասնագետը։

Leave a Comment