Զեղծարարները deepfake-ով թիրախավորում են օգտատերերին․ IDBank-ի անունը կրկին շահարկվում է

Անի Գրիգորյան, #CivilNetCheck Սոցցանցերում տարածվում են դիփֆեյք տեսանյութեր, որոնք, շահարկելով IDBank-ի անունը, փորձում են քաղաքացիներին ներգրավել կեղծ ներդրումային հարթակներում։ Արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերում նշվում է, թե IDBank-ը գործարկել է իր ներդրումային հարթակը Հայաստանի քաղաքացիների համար։ «Ծրագիրը ավտոմատ կերպով փնտրում է համապատասխան գործարքներ՝ հիմնվելով շուկայի վերլուծության, խոշոր խաղացողների գործողությունների, ինչպես նաև լուրերի վրա և ներգրավվում է դրանցում շահավետ դիրքով։ Այսօր IDBank-ը բացել է հասանելիություն ևս 1700 տեղի համար»,- նշվում է տարածվող տեսանյութերից մեկում: Տեսանյութում նաև խոսում են անձինք, որոնք իբրև արդեն օգտվել են հարթակից և գումարներ ստացել։ Իրականում այս անձանց տեսանյութերը ԱԲ գործիքներով են խմբագրվել, իսկ IDBank-ը նման հարթակ ընդհանրապես չի […]

Leave a Comment