«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ Մեսսին վարձակալական հիմունքով չի տեղափոխվի «Բարսելոնա», տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մեսսին վարձակալությամբ «Բարսելոնա» չի վերադառնա․ դա անհնար է։ Մենք պետք է հարգենք «Բարսելոնայում» հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներին»,- ասել է Լապորտան։
Հիշեցնենք, որ Marca-ն տեղեկացրել էր, թե Մեսսին կարող է վերադառնալ կատալոնական ակումբ։