Մեզ ասում են՝ ինչ ուզել են, տվել եք, ընդհակառակը, վերջին տարիներին ինչ ուզել են, ոչ մի բան չենք տվել․ Փաշինյանը՝ ԱԺ-ում

Հայաստանը կոնկրետ մի երկրի գրպանում է հայտնվել Ղարաբաղի հարցով։ 2018-ին, 19-ին, 20-ին, 21-ին, մինչև 2022-ը ներառյալ մեր բանակի սոցիալ-հոգեբանությունը, մտածողությունը եղել է ազդեցության գործակալի։ Մեր բանակում չի եղել ինքնիշխան կամքի կենտրոն․ այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր դուրս է բերվել այդ գրպանից։

«Մեզ ասում են՝ ինչ ուզել են, տվել եք։ Ընդհակառակը, վերջին տարիներին ինչ ուզել են, ոչ մի բան չենք տվել։ Էսօր մարդիկ եկել են, Ղարաբաղ են լացում։ Ոչ ոք մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար։ Սկսած ֆինանսականից, մինչև այն, ինչը չի երևալու երբեք»,- նշեց նա։

«Բա 2018-ին ինչո՞ւ զիջումների չգնացինք։ Լավ է, մինչև տարեվերջ էդ թեման էլ կփակենք՝ էդ բանակցային փաստաթղթերն էլ կհրապարակենք»,- հավելեց Փաշինյանը։

 

Leave a Comment