ԱԺ նախագահի մամուլի խոսնակը հրապարակել է Ալեն Սիմոնյանի տված հաղորդումը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան ձերբակալվել են Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը։ Նրանց պաշտպան Արսեն Բաբայանի խոսքով՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերջիններիս վերագրում է սպառնալիքի հանցակազմ։ Այս մասին, իր ֆեյսբուքյան էջում գրելով, տեղեկացրել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

<<Փաստաբան Արսեն Բաբայանն ասում է, թե իբր «Ալեն Սիմոնյանը ստում է` Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին վերագրելով սպառնալիք հանցակազմը»։

Իրականում ստում է Արսեն Բաբայանը, քանի որ մեղադրանքն առաջադրում են իրավապահները, իսկ պարոն Սիմոնյանը, այո՛, այդ թվում սպառնալիքների մասով է հաղորդում տվել Քննչական կոմիտեին, քանի որ նշված եթերում հնչել է սպառնալիք։

Մնացած գնահատականներն արդեն իրավապահների տիրույթում են>>, – գրել է Մովսես Հարությունյանը։

Կից հրապարակել է Ալեն Սիմոնյանի հաղորդումը։

 

Leave a Comment